Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Խորհրդակցություն նախարարությունում

ԼՂՀ ԱՆ. Խորհրդակցություն նախարարությունում

ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և կենտրոնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:


Քննարկվել է հանրապետությունում նախորդ տարիների հետ  համեմատած լեյշմանիոզ հիվանդության դեպքերի ավելացման պատճառները, կանխարգելման աշխատանքների ուժեղացումը, բժշկական հասատատությունների աշխատանքները` լեյշմանիոզի օջախներից դիմած հիվանդների լիարժեք հետազոտությունների իրականացման  վերաբերյալ:


Նախարարը հանձնարարել է կանխարգելման աշխատանքները լիարժեք  կազմակերպելու նպատակով` ախտահանման օջախների ժամանակացույցերը հստակեցնել միջգերատեսչական ծառայությունների,   շրջանային վարչակազմերի ղեկավարների  պատասխանատուների հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել է համավարակի COVID-19 պատճառով  խախտված իմունիզացիայի ծրագրի իրականացման աշխատանքների վերականգնումն Արցախի Հանրապետությունում` հատկապես  Շահումյանի  շրջանի գյուղական համայքներում:
Խորհրդակացությունն ավարտվել է  համավարակի հետ կապված իրավիճակի քննարկմամբ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ. առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ